Տեսո՛ղ ամենայնի, մեղա՜յ Քեզ խորհրդով, բանիւ եւ գործով. ջնջեա՛ զձեռագիր յանցանաց իմոց եւ գրեա՛ զանուն իմ ի դպրութեան կենաց. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...